Armsport.am-ը գրում է․

«Տոտենհեմի» և Անգլիայի հավաքականի հարձակվող Հարի Քեյնը «Թվիթերի» իր էջում մեկնաբանել է Ուեյն Ռունիի՝ ֆուտբոլիստի կարիերան ավարտելու որոշումը: Ազգային թիմի ներկայիս ավագը շնորհակալություն է հայտնել նախկին ավագին՝ տված փորձի համար.

«Շնորհավորում եմ հիանալի կարիերա ունենալու առթիվ, Ուեյն Ռունի: Շատ հաճելի էր հավաքականում քեզ հետ խաղալն ու քեզնից սովորելը: Ամենալավն եմ մաղթում մարզչական կարիերայում»,- գրել է Քեյնը:

«Դերբի Քաունթիի» հարձակվող Ուեյն Ռունին, որը վերջին 2 ամիսների ընթացքում կատարում էր նաև թիմի գլխավոր մարզչի պարտականությունները, ավարտել է կարիերան և պաշտոնապես հաստատվել է գլխավոր մարզչի պաշտոնում: Նա թիմի հետ 2,5 տարվա պայմանագիր է կնքել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել