Armsport.am-ը գրում է․

Գերմանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Բերտի Ֆոգսն ՈւԵՖԱ-ին կոչ է արել հետաձգել Եվրոպայի առաջնությունը:

«Կորոնավիրուսի համավարակը նոր թափ է հավաքում: Չի կարելի աչք փակել այս ամենի վրա:

Հորդորում եմ ՈւԵՖԱ-ին Եվրոպայի առաջնությունն անցկացնել դեկտեմբերին, քանի որ այդ ժամանակ հիվանդության դեմ պատվաստումներն ավարտված կլինեն:

Բացի այդ, խաղերը պետք է կայանան մեկ երկրում»,-ասել է Ֆոգսը:

Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնությունը պետք է անցկացվեր նախորդ ամռանը, սակայն, Covid 19-ի պատճառով այն նախատեսվում է անցկացնել այս ամռանը:

Հավելենք, որ հանդիպումները պետք է կայանան Եվրոպայի 12 քաղաքներում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել