Tert.am-ը գրում է․

Իշխանությունը ներդնում է մինչդատական վարույթների (կալանք, խուզարկություն և այլն) նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնող մասնագիտացված դատավորների ինստիտուտ և կոռուպցիոն հանցագործությունների քննություն իրականացնող դատավորների մասնագիտացման համակարգ: Այս հարցի վերաբերյալ Tert.am-ի հետ զրույցում Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն ասաց, որ այստեղ մի շարք խնդիրներ կան, օրինակ՝ թվաքանակը ավելանալու հարցով դատավորների նշանակման գործընթացը հետքայլ է գրանցում։ 

«Ակնհայտ է, որ այստեղ դրվում է քրեական գործերով մինչդատական վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնող դատավորների ինստիտուտ: Ինչու, որովհետև ստացվում է, որ գործող դատավորները, որոնք որոշելու են, որ այդ մինչդատական վարույթներով պետք է զբաղվեն (իսկ դրանց մեջ մտնում են ձերբակալման անօրինականությունը ստուգելը, կալանքը տալը, երկարաձգելը, խուզարկությունները, գաղտնալսումները և այլն), կարող են լինել միայն նրանք, որոնք այս նոր ճանապարհով դարձել են դատավոր, և գործող դատավորները, որոնք անցել են որոշակի վեթթինգ։ Սա մեզ անհանգստացնում է, որովհետև նմանատիպ նախաձեռնությունները մեզ մոտ միշտ սկսվում են այն ժամանակ, երբ գործադիր իշխանությունը սկսում է դժգոհել դատական իշխանությունից»,-ասաց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել