Tert.am-ը գրում է․

Հունվարի 15-ին Ադրեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է երկրում Պակիստանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Բիլալ Հեյին, գրում է Minval.az-ը:

Հանդիպման ընթացքում կողմերը շեշտել են փաստը, որ երկրների միջև ռազմական կապերը համապատասխանում են երկու երկրների շահերին: Քննարկումների ընթացքում մտքեր են փոխանակվել տարբեր զորքերի, այդ թվում՝ Ադրբեջանի բանակի, Պակիստանի և Թուրքիայի զինված ուժերի հատուկ նշանակության ջոկատների, զինծառայողների փոխայցելությունների, փորձի փոխանակման, ինչպես նաև մի շարք այլ հարցերի ներգրավմամբ համատեղ զորավարժություններ անցկացնելու վերաբերյալ:

Հեյն իր խոսքում ևս շեշտել է, որ երկու երկրների միջև ռազմական համագործակցության ներուժի առկայությունն ու հավելել, որ պակիստանցի մասնագետները պատրաստ են մասնակցել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած ԼՂ տարածքներն ականներից ու չպայթած ականներից մաքրելու գործընթացին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել