Pastinfo.am-ը գրում է․

Ռմբակոծության ժամանակ Արթուր Վանեցյանը կորցրել է որդու հետ կապը։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է «Հայրենիք» զորախմբի անդամ Հրահատ Մխեյանը։

«Ռմբակոծության ժամանակ տղան կորում է իր աչքից, բայց ինքը չի ընկնում իր տղայի հետևից՝ ման գալիս։ Շուրջ երկու ժամ, ոչինչ հնարավոր չէ պարզվել։ Հրակոծվում է Շուշին, հրակոծվում է կայանված մեքենաները, Շուշիում այդ ժամանակ մարդ չկար, դատարկ էր։ Վախեցող մարդը իր երեխային կվերցնի կմտնի հրետակոծության տա՞կ»,- նշեց նա։

ԱԱԾ պահեստազորի սպա Զոհրաբ Ավետիսյանն էլ ավելացրեց, որ Շուշիում երևի միայն իրենք են եղել, այդ օրերին որևէ զորք չեն տեսել Շուշիում, մինչդեռ՝ պետք է լիներ հակառակը, պետք է լիներ դիրքավորված բանակ։

Նրա խոսքով՝ Շուշիի տարածքում նոյեմբերի 9-ի դրությամբ որևէ զորամիավորում չի եղել, իսկ Հայրենիք զորախումբը Շուշիից դուրս է եկել ամենավերջում՝ ՊԲ ԳՇ կարգադրանքով, որտեղից վերադիրքավորվել են անմիջապես Շոշ գյուղում, քանի որ տեղեկություն կար, որ թուրքը պետք է ճեղքի Շոշ գյուղի տարածքից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել