Եկել եմ երրորդ սերիան պատմելու։

Նկարի միջի մեծ գլխով մարդը Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն է։ Այսօր հրաժարականի դիմում է գրել։

Ինչպես տեսնում եք, Տիկոյի շրջապատը բավական ծանոթ է ձեզ՝ էն խմբակի անդամներն են, ովքեր Էջմիածնի դիվանատունը գրոհելու, 4 օր այնտեղ մնալու, Վեհափառի վրա հարձակումներ գործելու արդյունքում պաշտոններ ստացան բուհում. կարեն պետրոսյանն ու նրա ընկեր Ղարիբ Հարությունյանն են։

Կհարցնեք, թե ինչո՞վ է հայտնի դարձել Շիրակի մարզպետ Տիկոն, ասեմ. 2020 թվականի հունվարին մարզպետն իր թիմակից ընկերոջ՝ ձեզ բոլորիդ քաջ հայտնի Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի մինչ օրս տնօրենի ժ/պ կարեն պետրոսյանի քեռուն՝ Ժորժիկ Սերոբյանին, նշանակում է «Գյումրու մոր ու մանկան ավստրիական հիվանդանոցի» տնօրեն։ Ժորժիկ Սերոբյանի հայրն էլ Երվանդ Սերոբյանն է՝ Շիրակի պետական համալսարանի ռեկտորի ժ/պ-ն։

Դուք այստեղ խնամի-ծանոթ-բարեկամ կապ տեսնո՞ւմ եք։ Ես «չեմ տեսնում», որովհետև մեծագույն մուտիլովչիկ փաշինյանը 2019 թվականի ապրիլի 19-ի իր լայվում ասել էր․ «Կա Քաղաքացիական ծառայության մասին օրենք, և մենք ամեն ինչ անելու ենք, որ ամեն մի իշխանություն չգա ու իր բաջանաղին չմտցնի պետական կառավարման համակարգ: Հիմա հարց՝ այս խոստումը կատարվե՞լ է, այո՛, լիարժեք, 100 տոկոսով կատարվել է»:

Ոնց Արարատի մարզում 100 տոկոսով կատարեցիր, տենց էլ՝ Շիրակում, ձրիակեր ոչխար։

Առաջին մասն՝ այստեղ։

Երկրորդ մասն՝ այստեղ։

Հողատուի ապրիլյան լայվն՝ այստեղ (առաջին 2-րդ րոպեից)։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել