168.am-ը գրում է.

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին հոսպիտալացվել է Մոնակոյի սրտանոթային հիվանդություններ կենտրոնում: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, հոսպիտալացումը պայմանավորված է պլանային հետազոտությամբ:

Հեռուստաալիքի տվյալներով՝ 84-ամյա քաղաքական գործիչը տուն կվերադառնա մի քանի օրից:

Նախորդ տարվա աշնանը Բեռլուսկոնին, որն «Առաջ, Իտալիա» կուսակցության անփոփոխ առաջնորդն է և եվրապատգամավոր, հիվանդացել է կորոնավիրուսով: Ախտորոշումը տրվել էր սեպտեմբերի 2-ին, որից հետո նրան հոսպիտալացրել էին երկկողմանի թոքաբորբով: Սեպտեմբերի 14-ին նրան դուրս էին գրել:

Աղբյուրը հիշեցնում է, որ Բեռլուսկոնին մի քանի տարի առաջ սրտի լուրջ վիրահատություն է տարել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել