Հարգելի հայրենակիցներ, ընկերներ, ծառայակիցներ,

Ես` ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեական հետախուզության խմբի հատկապես կարևորագույն գործերով ավագ օպերլիազոր, ոստիկանության մայոր Էդգար Գալոյանս, հաշվի առնելով մեր երկրում ստեղծված հասարակական-քաղաքական իրավիճակը, դուրս եմ գալիս իրավապահ համակարգից և միանում եմ ժողովրդի կողմից վարչապետի հրաժարականի արդարացի պահանջին:

Համոզված եմ, որ իրենց կոչմանն ու մասնագիտական արժանապատվությանը հավատարիմ ոստիկաններն ի վերջո կգիտակցեն, որ իրավապահների առաքելությունը պետությանն ու ժողովրդին ծառայելն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել