Panorama.am-ը գրում է․

Ադրբեջանի կողմից վերահսկվող Լեռնային Ղարաբաղի տարածքում գտնվող եկեղեցիներն ու պատմական հուշարձանները սպառնալիքի տակ են։ Այս մասին «Իզվեստիային» ասել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն: Նրա խոսքով, Բաքուն հրաժարվում է թույլ տալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչներին, որպեսզի նրանք անձամբ կարողանան գնահատել ժառանգության շուրջ ստեղծված իրավիճակը: Միևնույն ժամանակ, Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդը նշել է, որ ռուս խաղաղապահները բոլոր ջանքերը գործադրում են՝ պատմամշակութային հուշարձանների պահպանումն ապահովելու համար:

Գարեգին Երկրորդը շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ տարածաշրջանում պատերազմը դադարեցնելու գործում իր անձնական ներդրման համար:

Գարեգին Բ-ն ասել է, որ Հայ Առաքելական եկեղեցում ստեղծվել է հատուկ բաժին, որի խնդիրն է վերահսկել միջազգային նշանակության հուշարձանների պահպանությունը: Նրա խոսքով, հոգևորականները դիմել են հոգեւոր առաջնորդներին, միջազգային մշակութային կազմակերպություններին ու կառույցներին, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ին:

Գարեգին Բ-ն նշել է, որ Բաքվուն մերժում է թույլ տալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դիտորդների մուտքը։ Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդը հույս է հայտնեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերով հնարավոր կլինի անհապաղ քայլեր ձեռնարկել՝ հուշարձանները պահպանելու ուղղությամբ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել