Aysor.am-ը գրում է․

Այդ հարցը ինձ մի տվեք, կառավարությունում լրագրողներին ասաց Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ պատասխանելով հարցին՝ որքա՞ն էր մոտ իրականությանը պատերազմի օրերին 40 օր շարունակ ասել՝ «հաղթելու ենք»:

Հարցին՝ հավատո՞ւմ էր, որ հաղթելու ենք, Սինանյանը պատասխանեց. «Հավատացեք, որ ձեզանից շատ ավելի տեղեկություն չեմ ստացել, դա է իրականությունը: Բայց, իհարկե, տեղեկատվական կայքերից բավական պարզ պատկեր ունեի, որ լավ չի մեր գործերը, բայց չէի պատկերացնում, որ այդքան վատ է, չէի պատկերացնում, որովհետև նման տեղեկություն ինձ ոչ մեկ չէր փոխանցել»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել