Արցախում զոհված հերոս Աբգար Նազարյանի հայրը՝ Գեղամ Նազարյանը, մի քանի հարց է ուղղել «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին, որում, ի թիվս այլ դիտարկումների, նշված է.

«…3. Մտածո՞ւմ էիք ՀՀ քաղաքացու մասին, երբ պատերազմը դադարեցնելու առաջարկները Գերագույն գլխավորը մերժում էր, եւ դու էլ, տիկին Մակունց, կարծեմ Անվտանգության խորհրդի այդ նիստին ներկա ես եղել։

4. Մտածո՞ւմ էիք ՀՀ քաղաքացու մասին, երբ ձեր հանցավոր գործողությունների, հանցավոր անկազմակերպվածության հետեւանքով հաշմանդամ դարձավ մոտ տասը հազար երիտասարդ, ու այսօր հիվանդանոցները լեցուն են այլեւս երբեք քայլել, տեսնել, լսել չկարողացող մեր տղերքով։

5. Իսկ գուցե ՀՀ քաղաքացու մասի՞ն էիք մտածում, երբ ադրբեջանցուն տեղաբաշխեցիք Կապանի, Շուռնուխի, Սյունիքի մյուս բնակավայրերի գլխին:

6. 18,19,20 տարեկան որդիներ կորցրած ՀՀ քաղաքացիների մասի՞ն էիք մտածում, երբ գիտակցված չկանխեցիք պատերազմը, իսկ հետո գիտակցված չկանգնեցրիք ռազմական գործողությունները:

7. Տիկին Մակունց, դու եւ քո առաջնորդը ՀՀ քաղաքացու մասի՞ն էիք մտածում, երբ նրանց կոչ էիք անում տնից կասկա եւ զրահաբաճկոն գտնել եւ նետվել մարտադաշտ՝ իմանալով, որ ԳՇ պետը ասել էր, որ պատերազմը պետք է դադարեցվի, ռեսուրս չկա։ Ձեր իշխանությունը, ստացվում է, դիտավորյալ մահվան է ուղարկել մեր քաղաքացիներին։

8. Գիշերները կարողանո՞ւմ ես քնել: Աչքիդ առաջ հինգ հազար լույս տղերքը չեն հայտնվո՞ւմ: Աչքիդ առաջ մեր հարյուրավոր գերիները չեն երեւո՞ւմ, ձեռք, ոտք, աչք կորցրած հազարավոր տղերքը աչքիդ չե՞ն երում, թե՞ նրանք ՀՀ քաղաքացի չեն…»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել