Panorama.am-ը գրում է․

Կառավարության այսօրվա նիստում ընդունվեց բժշկասոցիալական փորձաքննության իրականացման կարգում փոփոխություն կատարելու որոշումը: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանի ներկայացմամբ, նախագծով ներդրվում է պարզեցված ընթացակարգ՝ պատերազմի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներին և քաղաքացիական անձանց աջակցող միջոցներ տրամադրելու հաստատման կարգում:

Նրա խոսքով, գործող կարգավորումներով վիրավորում ստացած զինծառայողները, քաղաքացիական անձինք աջակցող սարքեր ստանալու համար պետք է ունենան հաշմանդամության խումբ, իսկ այն բուժումն ավարտելուց երեք ամիս հետո է միայն տրվում, սակայն որոշ դեպքերում հենց բուժման ընթացքում  են դրանք անհրաժեշտ:

«Առաջարկվող ընթացակարգը հնարավորություն է տալիս կարիքների գնահատման միջոցով՝ առանց հաշմանդամության խմբի տրամադրման գործընթացը ավարտելու, անմիջապես արագ գործընթացով տրամադրել այդ օժանդակ սարքերը»,- ասաց Առաքելյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել