Tert.am-ը գրում է.

Չորեքշաբթի Բրյուսելում տեղի ունեցած հանրահավաքը, որն ուղղված էր ոստիկանության կամայականությունների դեմ, վեր է աճել իրավապահների հետ բախումների: Այս մասին հայտնում է Известия-ն՝ հղում տալով The Brussels Times-ին:

Նշվում է, որ 100 հոգանոց հանրահավաքն արտոնված է եղել Բելգիայի իշխանությունների կողմից, սակայն անկարգություններին մասնակցել է մոտ 500 մարդ: Խռովարարները հրկիզել են ոստիկանության բաժանմունք և քարեր են նետել անվտանգության աշխատակիցների ուղղությամբ:

Բողոքի ցույցի պատճառ է դարձել Իբրահիմ անունով 23-ամյա ներգաղթյալի մահը, որը վրա էր հասել նրան բերման ենթարկելու ժամանակ: Վերջինիս իրավապահները ձերբակալել էին հունվարի 9-ին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել