Երբ ստախոսությունը ձեռագիր է, նման անհարմար իրավիճակներ են ստեղծվում:

ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համանախագահը Փաշինյանի հոդվածին ի պատասխան ՌԴ ԱԳՆ կողմից տարածվող հարցուպատասխանում ուղիղ տեքստով ասում է, որ Փաշինյանը ստում է՝ Արցախյան հակամարտության կարգավորման ռուսական տարբերակի մասին խոսելիս:

Ռուսական առաջարկը, կամ ինչպես այն սովոր ենք անվանել "Լավրովի պլանը" ենթադրել է շրջանների վերադարձ 5+2 սկզբունքով, որտեղ վերջին 2-ը կապած է եղել պարտադիր ուժ ունեցող կամարտահայտմամբ, առանց որևէ սահմանափակումների, Արցախի վերջնական կարգավիճակի որոշման հետ:

Պոպովը նաև Փաշինյանի խաթր հատուկ շեշտում է՝ երկրորդ փուլի բանակցությունների առարկա պետք է լիներ նաև Լաչինի միջանցքի լայնությունն ու կարգավիճակը:
Եվ հավելում՝ բանակցությունները կանոնավոր կերպով այս փաթեթի շուրջ ընթացել են մինչև 2018թ-ը, երբ Երևանը նոր մոտեցումներ է առաջ քաշել:

Եթե շատ կարճ՝ Փաշինյանն է մեղավոր բանակցությունների տապալման համար և անցյալն էլ խեղաթյուրել պետք չէ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել