Panorama.am-ը գրում է․

«Առողջապահության ոլորտում լիազոր մարմնի որոշումների ընթացքը եթե հետագծեք, ապա կտեսնեք, որ այնտեղ ընդհանրապես տրամաբանություն և պատճառահետևանքային կապ հնարավոր չէ գտնել»,- ասուլիսի ժամանակ հայտնեց «Մեկ Առողջություն» կոալիցիայի առաջնորդ Գրիգոր Գրիգորյանը:

Նա պնդեց, որ կորոնավիրուսի առակայությունը և նրա տարածումն օգտագործում է իշխանությունը զավթած խմբավորումը՝ բացառապես իր քաղաքական քայլերի և շահերի հեզասահուն ընթացքն ապահովելու համար և կատարվող միջոցառումները որևէ կապ չունեն կորոնավիրուսի համաճարակի հետ:

Գրիգոր Գրիգորյանի խոսքով, իշխանությունները լավ են հասկանում, որ եղանակը տաքանալու դեպքում ժողովուրդը դուրս է գալու փողոց և նրանց քաղաքական կյանքին վերջակետ է դրվելու, այդ պատճառով էլ 6 ամսով երկարաձգվեց կարանտինը:

Բանախոսը հայտնեց, որ եղել է ռազմաճակատի տարբեր հատվածներում և արձանագրել, որ որևէ տեղ Առողջապահության նախարարությունը գործունեություն չի ծավալել:

Նա նաև հավաստիացրեց, որ Հայաստանը որևէ օգնություն չի ցուցաբերել Արցախին կորոնավիրուսի դեմ պայքարելու համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել