Aysor.am-ը գրում է.

Երեկ Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը Հայաստանի համար ոչ թե արդյունք, այլ հետևանք է, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Հայկ Նահապետյանը։

«Երեկ մենք տեսանք պարտության հետևանքները, ինձ համար դա սպասելի էր։ Ադրբեջանը, որպես այս պատերազմում հաղթած կողմ, այս պահի դրությամբ ստանում է այն առավելագույնը, ինչն ամրագրված է նոյեմբերի 10-ի փաստաթղթում և չի կատարում գոնե նվազագույն այն պարտավորությունները, որ ինքը վերցրել էր։ Մասնավորապես, այդ հայտարարության 8-րդ կետը, որը վերաբերում էր գերեվարծվածների և դիերի փոխանակմանը։ Ես փորձում էի մի փոքր լավատես լինել, քան՝ իրատես, որ գոնե այդ հարցում Հայաստանի դիրքորոշումը որոշակի առումով փոփոխություններ կբերի. ճանապարհների ապաշրջափակման, կոմունիկացիոն խնդիրների բացման, տնտեսական որոշակի գործընթացներ սկսելու համար գոնե այդ հարցը հայկական կողմից պետք է լիներ որպես որոշակի նախապայման։ Ցավոք, այդ նախապայմանը չեղավ», - ասաց քաղաքագետը։

Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը, հավատարիմ իր որդեգրած քաղաքականությանը, հլու-հնազանդ համաձայնել է Ալիևի կողմից հնչեցված գնահատականներին.

«Ընդամենն իր դժգոհությունը հայտնեց, որ լիարժեք չի կատարվում գերեվարված քաղաքացիների փոխանակման հարցը»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել