Panorama.am-ը գրում է.

«Անկախ Միքայել Համբարձումյանի անձի նկատմամբ իմ վերաբերմունքից, նրա հարցազրույցը խորն էր, գրագետ ու կարևոր։ Նա արդեն երրորդ  բարձրաստիճան սպան է՝ Մովսես Հակոբյանից ու Օնիկ Գասպարյանից հետո, որ լույս է սփռում պատերազմի ժամանակ Նիկոլ Փաշինյանի գործողություններին»,- Թելեգրամի իր ալիքում գրել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։

Նա ընդգծում է՝ անհրաժեշտ է հասկանալ կոնտեքստը, հոկտեմբերի 20-ը պատերազմի կեսերն էր, մենք կրել էինք ծանր կորուստներ, սակայն հոկտեմբերի 20-ին կնքված խաղաղությունը չէր լինի կապիտուլյացիա։

«Այսօր արդեն պարզ է, որ բարձրաստիճան սպաներն ամբողջությամբ տեղյակ են պահել Փաշինյանին ռազմաճակատում առկա իրավիճակի մասին։ Նիկոլը միտումնավոր թաքցրել է Անվտանգության խորհրդի անդամներից առաջարկները, առնվազն նա թաքցրել է Պուտինի՝ հոկտեմբերիմ 20-ի առաջարկը։ Այսօր արդեն պարզ է, որ Նիկոլը միայնակ է կայացրել պատերազմը շարունակելու որոշումը, նույնիսկ այն պարագայում, երբ պրոֆեսիոնալները խոսել են դրա շարունակության վտանգների մասին։ Ամենակարևորը (դրա մասին Միքայել Համբարձումյանը չխոսեց), մեզ բոլորիս էլ հայտնի է, որ հոկտեմբերի 20-ից հետո էլ Նիկոլին առաջարկվել են պատերազմի ավարտի սցենարներ, որոնք նույնպես մերժվել են»,- նշում է նախկին դեսպանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել