Անկախացումից այս կողմ Հայաստանի ամենաթույլ ղեկավարը Նիկոլն է։
«Միայն թե հները չվերադառնան» ասողներն, ըստ էության, խոստովանում են, որ իրենց համար ավելի լավ է պետությունն ունենա թույլ ղեկավար, քան ուժեղ։
Բայց երբ հարցնում ես նույն մարդկանց, թե ինչ հատկություններով օժտված ղեկավար են ուզում, սկսում են նկարագրել Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի ինչ-որ հիբրիդի։
... Բայց որ Սերժ Սարգսյանն ու Քոչարյանը չլինեն։
... Բայց փորձառու լինեն։ Ուժեղ լինեն։ Լավ դիվանագետ լինեն։ Ռուսների հետ լավ հարաբերություններ ունենան։ Եվրապայում էլ։ ԱՄՆ-ում էլ։ Ֆեյսբուքում ամբողջ օրը լռված չլինեն, քիչ խոսեն, շատ աշխատեն։ Բոլտերը ձգեն։
... Բայց հները չլինեն։
Եւ մինչ չկողմնորոշված կույսի պես իրենց պատեպատ են տալիս, երկրի ղեկին մնում է թույլ, ապիկար, խաբեբա, խառնակիչ, դավաճան չմոն։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել