Panorama.am-ը գրում է․

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախկին փոխնախագահ, այդ կառույցում Եվրոպայի ժողովրդական կուսակցության խմբի պատվավոր նախագահ Լուկա Վոլոնտեն Միլանի դատարանի կողմից դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ ԵԽԽՎ-ում Ադրբեջանի քաղբանտարկյալների վերաբերյալ զեկույցը տապալելոը համար։ Այս մասին գրում է իտալական Il Fatto Quotidiano-ն։

Վոլոնտեին առաջադրված մեղադրանքը կոռուպցիան է: Դատավորները նշել են, որ նա չարաշահլ է իր գործառույթը՝ կես միլիոն եվրո ստանալով ադրբեջանցի երկու քաղաքական գործիչներից։ Դատախազների կողմից վիճարկվող կաշառքը կազմել է մոտ 2.4 միլիոն եվրո, սակայն դատավորները արդարացրել են երեք մասով, ավելի քան 1.8 միլիոն գանձման գումարը:

Հիշեցնենք, որ Լուկա Վոլոնտեն ներառված էր Ադրբեջանի «Խավիարային դիվանագիտության» մեջ։ Նա մեղադրվում է Ադրբեջանից 2,3մլն եվրո կաշառք ստանալու մեջ։ Այդ գումարով նա նաև կաշառել էր ԵԽԽՎ պատգամավորներին՝ 2013թ․-ի հունվարին Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների վերաբերյալ Շտրասերի զեկույցի տապալման համար։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել