Panorama.am-ը գրում է․

Պետդումայի միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին կարծում է, որ Լեռնային Ղարաբաղում հակամարտությունն այժմ «ավելի ու ավելի պատմություն է դառնում, և կայուն խաղաղություն է գալիս նրա հողի վրա»: Այս մասին գրում է Tass-ը։

«Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ Վլադիմիր Պուտինի, Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը հաջորդած պայմանավորվածությունները թույլ կտան վերականգնել Լեռնային Ղարաբաղի ամբողջ ենթակառուցվածքը և բարելավել խաղաղ բնակիչների կյանքը»,-լրագրողներին ասել է Սլուցկին:

Ըստ նրա, 30 տարի շարունակվող հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում այժմ «ավելի ու ավելի շատ պատմություն է դառնում, և կայուն խաղաղություն է գալիս»:

«Եվ դրանում կա Ռուսաստանի՝ որպես արդյունավետ միջնորդի մեծ դերը: Այս փաստը ճանաչում են ինչպես ադրբեջանական, այնպես էլ հայկական», - շեշտել է Սլուցկին:

Նա նաև ավելացրել է, որ Ռուսաստանը կշարունակի «օգնություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացին, իսկ  խաղաղապահները կշարունակեն պահպանել խաղաղությունը տարածաշրջանում»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել