Tert.am-ը գրում է.

Եթե նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պարագայում ոմանք պնդում էին, թե այն միջազգային պայմանագիր չէ, ապա մոսկովյան հայտարարությունը պետք է անցնի ներպետական իրավական ընթացակարգեր, իսկ տարածքների զիջման մասին պայմանագիր կարող է կնքվել միայն հանրաքվեի արդյունքներով: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման պնդում է արել ՄԻԵԴ և ՀՀ ՍԴ նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանը:

«Եթե առաջին հայտարարությունն ուղղված էր պատերազմը դադարեցնելուն, այս պարագայում արդեն ոչնչով չես կարող խաբել ժողովրդին։ Ժողովուրդը լավ չի պատկերացնում, թե ինչ վտանգներ կարող է պարունակել նմանօրինակ պայմանագիրը։ Շատերի համար դժվար է ընդունել սեփական մեղքը, այն, որ նրանք սխալ են եղել, սխալ մարդու են աջակցել»,- ասել է նախկին դատավորը:    

Ըստ Գյուլումյանի՝ Սահմանադրության խախտումներն սկսվեցին դեռևս դատարանների շրջափակումից, ՍԴ-ի և մյուս դատարանների գործունեության հանդեպ կոպիտ միջամտությունից. «Այս ամենը Սահմանադրության բացեիբաց խախտում էր, հետագայում կլինի դրա քրեաիրավական գնահատականը։ Հենց այստեղ սկսվեց մեր պարտությունը, որևէ մեկը չուղղորդեց մարդկանց՝ պաշտպանելու Սահմանադրությունը։ Երբ ՍԴ-ի դեմ հարձակումներն սկսվեցին, ես վստահ էի, որ երկրորդ նախագահի գործն ընդամենը առիթ է, և հիմա արդեն պարզ է, որ նպատակն ավելի հեռուն գնացող էր՝ ՍԴ-ում պետք էր ունենալ սեփական ապահովագրված մեծամասնություն, որ հնարավոր պայմանագիրը քննելու հարցում դատարանը հանկարծ որևէ «խաղ չտար»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել