Դավադիր վիճվածքն հերթական անգամ տարադրամի վերածեց մեր ազգային շահերն ու արժանապատվությունը, զոհասեղանին թողնելով ինչպես մեր տղաների հազարավոր կյանքեր, այդպես էլ ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների ճակատագրեր:
Դնում եմ մի կողմ, որ ստահակն իր ամբողջ խղճուկ տեսքով ու անիմաստ տեքստով մեր ազգային աղետի թշվառ մարմնավորումն էր:
Այո, նա քաղաքական դիակ է, և դիակ լինելով հանդերձ՝ շարունակում է վնաս տալ Հայաստանին, Արցախին և հայ ժողովրդին:
Բոքսում նոկաուտից հետո մարտը չի շարունակվում: Կողմերը պատրաստվում են նոր հանդիպման: Երբ նոյեմբերի 9-ից հետո քաղաքական դիակ դարձած լեշին շարունակում են տփել աշխարհի տարբեր ռինգերում, կրկին համոզվում ես, որ խաղը ծախած է և սարքած:
Ու դա այլևս բացառապես մեր բոլորի մեղքն է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել