Panorama.am-ը գրում է․

«Սպառնալիքների լեզվով և իր «երկաթե բռունցքով» Ալիևը կարող է վախեցնել միայն սեփական ժողովրդին: Մենք՝ հայերս, նրանից չենք վախենում»,- ասել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի ելույթներում հակահայկական հայտարարությունները։

«Ծիծաղելի է մտածել, որ նա կարող է վախեցնել հայերին իր «երկաթե բռունցքով» և այլ ագրեսիվ հարձակումներով: Նրա բռնապետական բարքերն ու հռետորաբանությունը մեզ համար անհետաքրքիր է: Բայց ադրբեջանական ժողովրդի համար Ալիևը ապագա մեծ խնդիրների աղբյուր է: Ես անկեղծորեն ցավում եմ այս ժողովրդի համար, մեղքը ոչ թե նրանց, այլ իշխողի մեջ է, որը խոսում է խաղաղության և միասին ապրելու հեռանկարների մասին, և ինքը միտումնավոր հող է պատրաստում և իր ժողովրդին տանում է դեպի նոր պատերազմ:

Բայց ոչ Էրդողանը, ոչ էլ դահիճ Էնվեր փաշայի ոգին, որին նա դիմել էր Բաքվի հրապարակում կանգնած, այլևս չեն օգնի Ալիևին»,- ասել է Աբրահամյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել