Panorama.am-ը գրում է․

Արցախում պատերազմին մասնակցած զինվորների ծնողներն այսօր քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության մոտ էին։

Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում հոկտեմբերի 6-ին զոհված զինծառայող Մխիթար Մխիթարյանի հայրը՝ Գարիկ Մխիթարյանը հայտնեց, որ նոյեմբերի 2-ից հայտարարություն են տվել հանցագործությունների մասին։

«Բարձրաստիճան զինվորականներ կան, գեներալներ, վաշտի, գումարտակի հրամանատարներ կան, որոնք պետք է ենթարկվեն պատասխանատվության։ Մինչև այսօր մեր հայցը դեռ բավարարված չէ, մարդիկ կային, որ պետք է հարցաքննվեին։ Մեզ ասացին, նրանց հարցաքննել են Ղարաբաղում, Հայաստան չեն բերել։ Ասացին՝ հանգամանքները բավարար չեն, մեր հարցը մնացել է օդում կախված»,- ասաց զոհված զինծառայողի հայրը։

Նա կարծում է՝ ձգձգումը պայմանավորված է մեծաքանակ գործերով, բոլոր բաժինների աշխատակաիցներին խնդրեց՝ սեղմ ժամանակում կատարել իրենց աշխատանքը։

«Մեզ ասել են, հետևում են ամեն ինչին։ Գործը գնում է առաջ։ Այսօր մի քանի ծնողների ևս խնդրեցին դիմում ներկայացնել։ Մեր պահանջն այն է, որ ոչ թե ծնողները պետք է գնան տվյալները հավաքեն, բերեն տան քննչական կոմիտեին, այլ մենք զինվոր ենք տվել, տվյալ զորամասից հարցում պետք է կատարեն, քանի՞սն են վիրավորվել, քանի՞ անհետ կորած ու գերի կա։ Ոչ մի փաստ չկա։ Մեր ասածն այն է, որ ոչ թե ծնողը պետք է գնա, ապացույցներ գտնի, բերի, այլ քննչական մարմիններն իրենց աշխատանքը պետք է կատարեն»,- ասաց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել