Hraparak.am-ը գրում է․

Բարձրաստիճան պաշտոնյաներ, գեներալներ կան, որոնք պետք է պատասխանատվության ենթարկվեն: Երեխաներին հրամաններով տարել են սխալ ուղղություններով, սխալ հրամանների պատճառով զոհերի մեծ թիվ ունենք: Այս մասին քիչ առաջ  ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության մոտ տեղի ունեցող բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց պատերազմում զոհված զինծառայողներից մեկի հայրը՝ Գարի Մխիթարյանը։

«Զինվորների շուրջ 40-50 տոկոսը զոհված կամ վիրավոր է, մյուսներն էլ հաշմանդամություն ունեն: Այսօր էլ հոգեպես, բարոյապես ճնշված երեխաներին տանում են Արցախ: Վիրավորներին ևս, էնքան, որ ոտքի են կանգնում, միանգամից սահման են տանում։Ծնողները չէ, որ պետք է գնան, տվյալներ հավաքեն, տան Քննչական կոմիտեին, այլ քննչական մարմիններն իրենց աշխատանքը պետք է կատարեն»,- ասաց Մխիթարյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել