Panorama.am-ը գրում է.

«Պարզ է, որ մենք անդունդի եզրին ենք կանգնած, հարկավոր է ինչ-որ բան անել, քանի որ վիճակը շատ ծանր է։ Մարդկանց քշում են իրենց տնից, այդ հարցը պետք է լուծել, իսկ այս կառավարությունը չի կարողանում»,- մտավորականների հավաքի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց կոմպոզիտոր, դիրիժոր, ՀՀ ժողովրդական արտիստ  Երվանդ Երզնկյանը։

Ըստ նրա, եթե փողոց դուրս չի գալիս այնքան մարդ, որքան որ կուզեին, դա չի նշանակում, որ այդ մարդիկ չեն մտածում հայրենիքի մասին, ինքն էլ է նրանց մեջ։ Մտավորականի կարծիքով, ցուրտ եղանակն ու կորոնավիրուսն է  պատճառը, որ քիչ մարդիկ են հավաքում հրապարակներում։

Հարցին՝ հունվարի 11-ին Փաշինյանը մեկնելու է Մոսկվա և ըստ մամուլի հրապարակումների՝ պետք է ստորագրի փաստաթուղթ, որը նախատեսում է տարածքներ գերիների դիմաց, Երվանդ Երզնկյանն ասաց, որ եթե այս ամենը արվել է նրա կողմից,  ապա ի՞նչ երաշխիք կա, որ այդ թուղթն էլ չի ստորագրի։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել