Panorama.am-ը գրում է․

«Նախարարը հայտարարեց, որ նման փաստաթուղթ գոյություն չունի, դրան գումարեց այն, որ որպես կառավարության անդամ՝ պնդում է, որ նման փաստաթուղթ գոյություն չունի։  Ես ուզում եմ, որ բոլորս այս պահից արձանագրենք, որովհետև սա շատ կարևոր փաստ է այն առումով, որ մենք ունենք 2-3 օր՝ մինչ հուվարի 11-ը»,- այսօր Արդարադատության նախարարության դիմաց քաղաքացիների ակցիայից հետո ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով Ռուստամ Բադասյանի հայտարարությանը, թե Արդարադատության նախարարությունում չկա որևէ փաստաթուղթ։

Նա նշեց՝ մնում է չլինի, որ հունվարի 11-ին էլ հայտարարեն, թե այդ պահի դրությամբ չկար, բայց կես ժամ հետո փաստաթուղթ ստացան։

«Սա արձանագրում ենք և դրանից հետևություններ կանենք։ Որպես դրական փաստ արձանագրենք, որ նախարարն իջավ ներքև և արեց հայտարարություն, բայց հետագայի համար այս փաստն օգտագործելու ենք։ Եթե հունվարի 11-ին ինչ-որ փաստաթուղթ է ստորագրվելու, մենք լավ հիշում ենք, թե ինչ է տեղի ունեցել հունվարի 8-ին»,- նկատեց Ռուբեն  Մելիքյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել