Անհետ կորած զինծառայողների հարազատներն այսօր՝ հունվարի 8-ին, կրկին հավաքվել են Էջմիածնի զորամասի դիմաց։ Նրանք հանդիպում են պահանջում զորամասի հրամանատարական կազմի հետ։ Մինչեւ այս պահը ոչ ոք չի մոտեցել նրանց։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց անհետ կորած զինծառայողներից մեկի մայրը՝ Անահիտ Ադոյանը։

Ցուրտ եղանակի պատճառով հավաքվածները զորամասի դիմաց կրակ են վառել եւ սպասում են, որ պատասխանատուներից մեկն իրենց ընդունի։

Նշենք, որ նախօրեին նրանք Էջմիածնի զորամասի մոտ նստացույց էին սկսել, սակայն որեւէ մեկը չէր մոտեցել նրանց, եւ կեսգիշերն անց դադարեցրել էին նստացույցը։

Ըստ Անահիտ Ադոյանի՝ 81 օր է՝ տեղեկություն չունեն իրենց զինվորներից, որոնք անհետ կորել են Զանգելանի տարածքում։ Նրանք բազմիցս են ակցիաներ արել զորամասի, Կառավարության եւ ՊՆ-ի դիմաց՝ պահանջելով, որ Զանգելանի տարածքում սկսվեն որոնողական աշխատանքները, պատրաստակամություն հայտնել, որ իրենք եւս մասնակցեն այդ աշխատանքներին, բայց ոչինչ չի փոխվել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել