Panorama.am-ը գրում է․

Թուրքիան ծրագրում է միանալ «նախիջևանյան միջանցքի» շուրջ բանակցություններին։ Այս մասին հաղորդում է wargonzo-ն՝ հղում անելով Ստամբուլում գտնվող իր աղբյուրներին։

«Եթե հավատանք մեր ստամբուլյան աղբյուրներին (հիշեցնեմ, նրանք առաջինն էին, որ բացահայտեցին սիրիացի զինյալներին Արցախ տեղափոխելու մասին տեղեկությունը դեռևս պատերազմը սկսվելուց երկու շաբաթ առաջ), ներկայումս ընթանում է Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հատուկ ծառայությունների մակարդակով խորհրդատվությունների նախապատրաստումը ՝ հենց Մեղրիի և տրանսպորտային միջանցքի կազմակերպման հարցերով»,- նշում է տելեգրամ-ալիքը՝ նշելով, որ նախնական հանդիպումը պետք է կայանա Բաքվում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել