Ակնհայտ է այլեւս, որ նոյեմբերի 11-ին Մոսկվայում նախատեսված եռակողմ հանդիպուման օրակարգը բազում սպառնալիքներ կարող է պարունակել։
Դավադիր ստահակը, ով կառչել է աթոռից եւ դիմադրում է սահմանադրական ճանապարհով Հայաստանում նոր, ավելի ամուր կառավարության ձեւավորմանը, թաքուն է պահում ժողովրդից Ալիեւի հետ գալիք հանդիպման բովանդակությունը։
Հակահայկական տականքը (տվյալ դեպքում՝ ՀՀ վարչապետի պաշտոնն ուզուրպացրածը) արդեն դե ֆակտո սպանել է Արցախի Հանրապետությունը, եւ հավանական է, որ շուտով վերջին մահացու հարվածը կհասցնի նաեւ Հայաստանի Հանրապետությանը։
Գալիք հանդիպումը կարող է դառնալ հայկական պետականության դիակը ֆորմալինի մեջ դնելու եւ մեր պետականության մումիֆիկացման եզրափակիչ արարը։
Նիկոլ Փաշինյանը Հայաստան ներկայացնելու իրավունք չունի։
Մինչեւ Հայաստանում չփոխվի իշխանությունը, որեւէ նոր պայմանավորվածություն Ադրբեջանի հետ պետք է բացառել, իսկ մինչ այդ՝ օրակարգի գերակա հարց դիտարկել բացառապես ռազմագերիների, պատանդների եւ աճյունների վերադարձը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել