Panorama.am-ը գրում է․

«Գերևարված անձինք, ռազմագերիները գտնվում են միջազգային իրավունքի պաշտպանության ներքո, բայց մինչ օրս լիարժեքորեն հնարավոր չի եղել ապահովել այդ պաշտպանվածությունը և նրանց իրավունքների իրացումը։Ինչո՞ւ՝ այդպիսին է միջազգային իրավունքի առանձնահատկությունը, որը հաշվի առնելով պետք է իրականացվեին քաղաքական լուծումները»,-  այս մասին այսօր ասաց «Իրավական ուղի» ՀԿ-ի համահիմնադիր Սիրանուշ Սահակյանը՝ «Ազգային աղետ և վերածնունդ. իրավական բաղադրիչը» խորագրով մասնագիտական խորհրդաժողովին, խոսելով արցախյան պատերազմում ռազմագերիների վերադարձի մասին։

Սիրանուշ Սահակյանի խոսքերով, միջազգային իրավունքը ամրագրում է ուժի գործադրման արգելքը, ավելին՝ նախատեսում է հետևանքներ։

«Եթե ուժը ոչ իրավաչափ է գործադրվել, դրա արդյունքում պետությանը պարտադրվել է պայմանագիր, անգամ կարելի է այդ պայմանագիրն առոչինչ համարել։ Բայց մենք ունենք այլ իրականություն։ Մենք տեսանք, որ ՀՀ-ի, Արցախի նկատմամբ տեղի ունեցավ ագրեսիս, այն հանգեցրեց առոչինչ պայմանագրի կնքման և ներկայումս էլ կյանքի են կոչվում առոչինչ պայմանագրի դրույթները»,-ասաց Սիրանուշ Սահակյանը։

Բանախոսի խոսքերով, միջազգային իրավունքը Հայաստանի նկատմամբ չի կիրառվի, եթե ՀՀ իշխանությունները պահանջատեր չլինեն։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել