Սյունիքից մինչև Եղեգնաձոր մարդկանց բերաններում նույն թեզերն են՝ «դե ադրբեջանցիքի հողն էր դա», «Շուռնուխը թուրքական անուն է»: Ու ստեղ խնդիրն այն չէ, որ երկու պնդումներն էլ սխալ են, այլ այն, որ ամեն տեղ նույն առաքիչներն են աշխատել: Նրանք, փաստորեն, ոչ միայն Կոլա, թան կամ կոսմետիկա են առաքում, այլ նաև շատ հստակ ձևակերպված գաղափարներ:
Հետաքրքիր է նաև այն, որ մոտ 15 վայրկյան է պահանջվում, որ էդ մարդկանց հետ բերես ու արթնացնես: Ուղղակի էդ 15 վայրկյանը ամեն մեկի վրա պիտի ծախսվի: Կամ պարզապես առաքիչներով է պետք զբաղվել: Մեր «ընդդիմությունը» ո՛չ մեկն է ուզում անել, ո՛չ մյուսը...
Հ.Գ. Ադրբեջանցիների հողերը Շուռնուխից մոտ 10,000 կմ հեռու են գտնվում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել