Panorama.am-ը գրում է․

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախազգուշացնում է, որ հայ պաշտոնյաների Լեռնային Ղարաբաղ այցերը խոչընդոտում են հարաբերությունների կարգավորմանը: Այս մասին գրում է Tass-ը։

«Ինձ տեղեկացրին, որ Հայաստանի արտգործնախարարը Ստեփանակերտում է։ Թող չմոռանան պատերազմի մասին: Այս այցերը պետք է ավարտվեն: Մենք ձեզ զգուշացնում ենք, որ եթե ձեռնարկվեն նման սադրիչ գործողություններ, ապա Հայաստանը ավելի շատ կփոշմանի», - ասել է Ալիևը։
Ադրբեջանի ղեկավարը նշել է, որ քայլեր են ձեռնարկվում Ռուսաստանի միջնորդությամբ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ:

«Ռուսաստանը կողմերին առաջարկեց իր միջնորդական հնարավորությունները: Վերջերս Հայաստան և Ադրբեջան այցելած Ռուսաստանի կառավարության ներկայացուցիչների պատվիրակությունը հիմնականում քննարկում էր այդ թեմաները: Եթե հարաբերությունները կարգավորվեն, ապա ի՞նչ կարիք կա նման սադրիչ այցերի: Ի՞նչ են ուզում ցույց տալ: Ուստի բոլոր այցերին պետք է վերջ տրվի», - ասել է Ալիևը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել