Pastinfo.am-ը գրում է․

Այն տարածքները, որոնց մասին խոսվում է, ամենևին Խորհրդային Ադրբեջանի տարածքներ չեն եղել։ Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով վարչապետի այն պնդումներին, որ Սյունիքում տարածքները զիջելով՝ ապահովում է անվտանգությունն ու վերականգնում Խորհրդային Ադրբեջանի քարտեզը։

«Ես դա համարում եմ ապագա ամբաստանյալի կողմից փաստարկներ, որոնք քննարկման առարկա չեն։ Իհարկե դրանք աբսուրդային են, քանի որ այդ տարածքները Խորհրդային Ադրբեջանի տարածքներ չեն եղել»,-ասաց Ռուբեն Մելիքյանը։

Վերջինս նկատեց՝ այս պահին հայկական շահեր սպասարկող ՀՀ ղեկավարություն չունենք։ Ռուբեն Մելիքյանը նշեց, որ խոսվում է GPS-ի մասին, որը չի եղել խորհրդային տարիներին․ «Լավ չեմ պատկերացնում, թե ով է որոշել՝ գիծն այսպես կամ այնպես պետք է անցնի։ Այսինքն Google-ի ղեկավարությու՞նն է որոշում երկու պետությունների սահմանը, և Արցախի ինքնորոշման իրավունքը մեզ համար այլևս արժեք չէ՞»,-նշեց Ռուբեն Մելիքյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել