Ֆրանսիան կողմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորմանը։ Այս մասին այսօր հայտնել են Ելիսեյան պալատից՝ վկայակոչելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Հեռախոսազրույցի ընթացքում Մակրոնը հայտարարել է հրադադարի շուրջ նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունից հետո Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական լուծման հասնելու իր վճռականության մասին»,- ասված է հայտարարության մեջ։

Ելիսեյան պալատի ներկայացուցչի խոսքով՝ զրույցի ժամանակ Ֆրանսիայի նախագահը տեղեկացրել է «բոլոր հայ գերիներին ազատ արձակելու ջանքերին աջակցելու, ինչպես նաև Հայաստանի տնտեսական զարգացմանը նպաստելու հարցում պատրաստակամության մասին»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել