Panorama.am-ը գրում է․

ԱՄՆ Կոնգրեսի Սենատը և Ներկայացուցիչների պալատը համատեղ խորհրդակցության ժամանակ հաստատեցին նոյեմբերի 3-ին երկրում անցկացված նախագահական ընտրություններում դեմոկրատ Ջո Բայդենի հաղթանակը: Այս մասին գրում է Tass-ը։

Պաշտոնական արդյունքներով Բայդենը ստացել է ավելի քան 270 ընտրական ձայն:

Հիշեցնենք, որ նախօրեին Վաշինգտոնում ընթացող Դոնալդ Թրամփի աջակիցների հանրահավաքի ժամանակ մի քանի հարյուր մասնակիցներ ճեղքեցին մետաղական արգելապատնեշները և ներխուժեցին Կոնգրեսի շենք, որտեղ ընթանում էր Սենատի և Ներկայացուցիչների պալատի համատեղ նիստը: Օրենսդիրները հավաքվել էին ընտրական կոլեգիայի քվեարկության արդյուքները հաստատելու համար, որը դեկտեմբերի 14-ին քվեարկել էր հօգուտ Ջո Բայդենի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել