Panorama.am-ը գրում է․

Եվրամիությունը պետք է մշակի Արևելյան գործընկերության ծրագրի (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Մոլդովա և Ուկրաինա) կորոնավիրուսի դեմ արևմտյան պատվաստանյութերին հասանելիության պարզեցված մեխանիզմ`որպես «գործընկեր երկրներին աջակցության ուժեղ ազդանշան» մինչև 2021 թվականի գարուն: Այս մասին ասվում է Եվրամիության 13 երկրների արտաքին գործերի նախարարների՝ Եվրահանձնաժողովին ուղղված նամակում, գրում է Tass-ը։

«Մենք Եվրահանձնաժողովին հորդորում ենք արագ մշակել օժանդակ մեխանիզմ, որը նման է Արևմտյան Բալկաններում պատվաստանյութեր մատակարարելու մեխանիզմին: Արևելյան գործընկերության առաջիկա գագաթնաժողովում (2021 թ. առաջին կեսին) մենք պետք է ուժեղ և համակարգված ազդանշան ուղարկենք այս ծրագրի ռազմավարական նշանակության մասին: Կորոնավիրուսը կդառնա այս ազդանշանի կարևոր բաղադրիչը: Վստահ ենք, որ այդ գործողությունները կգնահատեն բարձր մակարդակի այս պետությունների կառավարությունները և քաղաքացիական հասարակությունները և կբարձրացնեն Եվրոպական միության աշխարհաքաղաքական դերն աշխարհում», - ասվում է նամակում, որը ստորագրել են ԵՄ բոլոր Արևելյան Եվրոպայի երկրների, ինչպես նաև Շվեդիայի, Դանիայի և Ֆինլանդիայի արտգործնախարարները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել