Panorama.am-ը գրում է․

Անհետ կորած զինծառայողների հարազատների հավաքվել են կառավարության դիմաց։ Ծնողներից մեկն ասաց, որ անորոշ վիճակ է, ուզում եմ իմանալ, թե ինչ աշխատանքներ են գնում իրենց երեխաներին գտնելու ուղղությամբ։ Նշում են, որ հավաքվելով այստեղ՝ փորձում են զգոն պահել կառավարությանը։

«Երկու ամսվա զինծառայող էր, Հադրութի շրջանում է  կորել։ Նրա հետ ծառայողներից մեկն ասում է՝ զոհված է տեսել տղայիս, մյուսն էլ ասում է՝ վիրավոր է եղել։ Հիմա որևէ տեղեկություն  չունեմ՝ ոչ մարմինը կա, ոչ էլ գերիների ցուցակում անունը կա։  Ծառայության եմ տվել ողջ ու առողջ, այդպես էլ իմ տղային ուզում եմ»,- ասաց անհետ կորած զինծառայողի մայրը։

Մայրերից մյուսն ասաց, որ որդուց լուր չունի 80 օր, ենթադրյալ գերի է։

Անհետ կորած զինծառայողներից մեկի ծնողը՝ Ռոման Գևորգյանն ասաց. «Ծնողներ կան, որ տեսել են իրենց երեխաների լուսանկարները վերակենդանացման բաժանմունքներում պառկած։ Բերել են Երևան, չկան, ոչ մի հիվանդանցում չկան։ Մեկ շաբաթ է այդ երեխաները չկան։ Ասեղ էին, ինչ էին, չկան այդ երեխաները»։

Նա ցույց տվեց վիրավոր զինծառայողներից մեկի նկարը՝ Գորիսի հիվանդանոցում, ում արդեն մեկ շաբաթ է չեն կարողանում գտնել։ Վերջին անգամ Գորիսում եմ նկարել կոնկրետ զինվորներից մեկին, մեկ շաբաթ է չեն կարողանում գտնել, քանի որ կոնկրետ չեն զբաղվում։

«Պետք է պատասախան տան։ Առողջապահության նախարարը պետք է գա, վզից կբեռնենք,  պետք է տանի այնտեղ, որտեղ նկարել է այդ երեխաներին։ Ինքն է ցույց տվել երեխաների նկարները։ Պետք է գտնի, տա մեզ։

Չգիտեմ՝ առողջապահության նախարարն ինչով է  զբաղվում, հաստատ ոչ մի բանով չի զբաղվում։
ԴՆԹ-ով գտած զինծառայողի մարմին են տվել, թաղել են, հետո պարզել են, որ իրենց երեխան չէ»։

Ռ. Գևորգյանը նշոց, որ կառավարությունում չգիտեն՝ Բաքվի բանտում 800-ից ավելի երեխա կա. «Վերադարձած 44 գերիների հետ խոսել ենք, ասում են՝ երեք հարկ է եղել երկու կորպուսով, ամեն խցում 6 հոգի։ Երեխաների աչքերը փակ տարել են, արյան անալիզ են վերցրել, թվեր են տեսել, գումարում ենք 800-ից ավելի է ստացվում»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել