Եռաբլուրում 19-ամյա Գևորգ Ջավախյանի գերեզմանի մոտ հարազատներն ու ընկերները ամանորյա տոնածառն էին տեղադրել, զարդարել նրա լուսանկարներով։ «Ոսկե դպրոցից» էր հայտնի Գևորգը։
Այս տարի հուլիսին էր զորակոչվել բանակ։ Չգիտեմ մահվան հանգամանքները, բայց 19-ամյա Գևորգը գուցե զոհվեց զրահաբվաճկոն չունենալու պատճառով, գուցե զոհվեց համալրում չստանալու պատճառով, հնարավոր է զոհվեց, որովհետև ինչ որ մեկը որոշել էր այդ օրը շատ լայք հավաքեր ու ամեն գնով գրավեր Լելե Թեփեն։
Դուք կարող եք հազար անգամ արդարացնել Գևորգի մահվան թիվ մեկ պատասխանատուին, հազար անգամ ասել՝ «անմեղ ա, գլխին սարքեցին, միամիտ էր, անփորձ էր, լուրջ չէր, նախկիններն էին, թալանն էր», բայց դրանից ոչ մի բան չի փոխվելու։ 19-ամյա Գևորգը էլ հետ չի գալու։
Գևորգը զոհվեց, Գևորգի հարազատներն ու ընկերները իրենց ցավի հետ մենակ մնացին, իսկ դուք փորձեք Գևորգի մահվան մեղքը բարդել ում վրա ասես, բացի իրական մեղավորից։
Ու այստեղ ա, որ հիշում ես այս տողերը.
Если кровь убитых братьев,
Сердце твое не сжимает.
Ты мертвее тех, кто убит,
И страшнее тех, кто убивает.
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել