Կորոնավիրուսից մահացել է սոցիոլոգ, «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է սոցիոլոգի դուստրը՝ Լիլիթ Ադիբեկյանը։ 


Սոցիոլոգը 78 տարեկան էր՝ ծնվել է 1942 թվականի փետրվարի 27-ին:

«Եկավ ամենասարսափելի օրը... աշխարհը փլուզվեց... հայրիկը գնաց... իր հետ տանելով փոքրիկ ու անհոգ դուստր լինելու վերջին հնարավորությունը ...

Թվում էր, թե նա միշտ կլիներ.... խելացի և իմաստուն... մարդ, որը շատ սերունդների էր կրթել... նա ապրում էր իր երկրի համար և հոգ էր տանում շատերի մասին:

Միայն մենք՝ նրա երեխաները չէ, որ որբացանք, այլ նաև բոլոր նրանք, ում համար նա ընկեր, դաստիարակ, խորհրդական և «առաջնորդող աստղ» էր:

Կորոնավիրուսը հաղթեց ողջամտությանը և իմաստնությանը ...

Հանգչիր խաղաղությամբ, Ահարոն Ադիբեկյա՛ն»,-գրել է Ահարոն Ադիբեկյանի դուստրը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել