Ամեն անգամ Եռաբլուր գնալուց հետո մի քանի օր ուշքի չեմ գալիս: Ամեն անգամ գնում, տեսնում եմ էտ պատկերն ու չեմ ուզում հավատալ աչքերիս: Պապանձվում ես Եռաբլուրում...
Անգամ ծանոթ մարդ տեսնելուց բարևում ու լռում ենք, խոսելու բան չկա: Չենք հարցնում էն ձևական «լա՞վ ես»-ը, որը սովորաբար ասում ենք հանդիպելիս: Չի կարող Եռաբլուրը տեսնող մարդը լավ լինի: Չի կարող նորմալ մարդը կարդա զոհված զինվորի տապանաքարի կողքը դրված փոքրիկ քրոջ նամակը ու ներսը տակնուվրա չլինի:
Չի կարող մարդ սթափ մնալ, տեսնելով, թե ինչպես է մայրը մի փոքրիկ խոզանակով մաքրում որդու տապանաքարի կողքի ձյունը, որն արդեն վաղուց մաքրվել է, բայց մայրը դա չի էլ նկատում: Նա մտքերով ուրիշ տեղ է, որդու հետ...
Կապ չունի քանի տարեկան ես և որքան ամուր են քո նյարդերը. երբ տեսնում ես որդու թաց թումբը գրկած հեծկլտացող մորը, անկախ քեզանից քո արցունքներն էլ են սկսում հոսել:
Ամեն օր Եռաբլուրում հուղարկավորություններ կան... ամեն օր։
Յուրահատուկ վայր լինելուց բացի Եռաբլուրը մեզ համար միշտ էլ բաց վերք է եղել: Որովհետև այնտեղ այն հայրենասեր տղերքն են ննջում, ովքեր իրենց ամենաթանկն են տվել Հայրենիքին:
Ու ցասումը խեղդումա կոկորդս, երբ գիտակցում եմ, որ էս ամենի մեղավոր մի ինչ որ վախկոտ դասալիք է, ով մինչ օրս անգամ սատարողներ ունի:
Մեր վերքը մեծացնողն ու դրա հեղինակին պաշտպանողը հայերեն գուցե խոսա (թուրքերն էլ գիտեն հայերեն), բայց հայ կոչվելու իրավունք չունի: Ուղղակի չի կարող գիտակից հայ մարդը սատար կանգնի Եռաբլուրը մեծացնողին: Իրավունք չունի...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել