Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Ֆիզուլիի շրջանում հակահետևակային ականի պայթյունից Ադրբեջանի քաղաքացի է տուժել, ինչի հետևանքով նրա երկու ոտքն էլ անդամահատվել է:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, դեպքը տեղի է ունեցել 2021թ. հունվարի 1-ին: Տուժածը 1981թ. ծնված Զաբիլ Բաբաևն է:

Այս մասին ասված է Ադրբեջանի գլխավոր դատախազության, ներքին գործերի նախարարության և ականազերծման ազգային գործակալության համատեղ հայտարարությունում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել