Պատմական անդրադարձ կատարելով 1920 թվականի իրադարձություններին, կարելի է տեսնել քաղաքական այն նույն իրավիճակը, ինչ-որ տեղի է ունենում 2012-2013 թվականնրեին: 1920 թ.-ին ևս ռուսական ղեկավարոթյունը՝ ունենալով ծավալապաշտական նկրտումներ, հայտ էր ներկայացրել վրականգնելու իր խաթարված դիրքերը Հարավային Կովկասում: Ռուսական կայսրության անկումից և հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Ռուսաստանը՝ ավարտելով ներքաղաքական պայքարը, հայտ ներկայացրեց իր ազդեցությունը վերականգնել բոլոր այն երկրամասերում, որոնք ժամանակին կազմել էին <<Մեծ կայսրության>> մի մասը: Դրա համար, որպես դրոշակակաիր, ընտրվեց <<Համաշխարհային հեղափոխության>> գաղափարը: Հատկապես պետք է նշել այն փաստը, որ ռուսական կողմը գրեթե նույն հարաբերություններն ուներ Թուրքիայի հետ՝ ինչպիսին-որ այսօր:
Այսինքն, Թուրքիան 1920-ական թվականներին աշխարհի երկու բևեռների մեջ կարողանում էր լավ արտաքին դիվանագիտության արդյունքում սեփական խաղը խաղալ և շահեկան դիրքում հայտնվել: Ռուսաստանը Հարավային Կովասում տարածվելու համար երկու հենակետ ընտրեց՝ Հայաստանը և <<Ադրբեջանը>>: Սակայն հարկ է նշել, որ 1920 թվականի ապրիլ ամսին արդեն, Արցախ աշխարհից արևելք ձգվող երկրամասում մուսուլմանական իշխանությունները լավ ըմբռնելով քաղաքական զարգացումները, սկսեցին հարել ռուսական կողմին՝ մի կողմ թողնելով արևմուտքի անհույս խոստումները: ԵՎ պետք է նշել, որ մուսաֆաթական կառավարության այդ քայլը շատ հջողված եղավ, քանզի հայկական կողմի ոչ հեռատես քաղաքականությունը և ռուսական կողմի աջակցությունը լիարժեքորեն վայելելով, երկրամասի արդեն բոլշևիկյան կառավարությունը կարաողացավ հասնել հայկական Նախիջևանի և Արցախի նկատմամբ վերահսկողության:
Գրեթե նույն քաղաքական իրավիճակն է նաև այսօր: Հասարակության ամենաարդիական թեմաներից մեկը դարձել է Մաքսային միությունը կամ ԵՄ-ն: Փոխվել է ժամանակաշրջանը, բայց հին խաղացողները մնացել են նույնը:
Ռուսաստանը նորից նույն նպատակն է հետապնում ԽՍՀՄ-մ փլուզումից հետո՝ վրականգնել իր խաթարված դիրքերը երկրամասում: Նորից հայերը հապաղում են ընտրության հարցում, բայց պատմությունը ցույց է տվել, որ արևմուտքը բացի խոստումներից հայ ազգին ոչինչ չի տվել, բացի այդ, մեր անհեռատես քաղաքականության արդյունքում մենք ռուսական կողմին ենք վաճառել բոլոր ռազմավարական նշանակության օբյեկտները, մինչև անգամ երկաթուղային տրանսպորտ, երկրում արտադրվող էներգիայի մենաշնորը և հատկապես պետք է նշել, որ ՀՀ-ն ու ՌԴ-ն ունեն ռազմական համագործակցության պայմանագիր մինչև 2049 թվականը, ՀՀ-ն հանդիսանում է ՀԱՊԿ մասնակից պետություն: Պետք է ուշադրություն դարձնել նաև ՌԴ նախագահ Վ. Պուտինի օգոստոսի 10-ին Բաքու կատարելիք այցին, որի առանցքային թեման պետք է լինի Մաքսային միության հարցը: Եթե Ադրբեջանի ղեկավարությունը հավատարիմ մնա նույն խելամիտ քաղաքականությանը, ինչ-որ 1920 թվականի ապրիլին, ապա պատմությունը նորից կկրկնվի:



