Եմենի Ադեն քաղաքի օդանավակայանում պայթյուն է տեղի ունեցել կառավարության անդամների պատվիրակության ժամանման ժամանակ, հայտնում է Al Hadath հեռուստաալիքը:

Հեռուստաալիքի օպերատորը նկարահանել է պայթյունի պահը. տեսանյութից երևում է, որ դա տեղի է ունենում այն ժամանակ, երբ Եմենի կառավարության ուղեկցող անդամներն ինքնաթիռից իջնում են: Պայթյունից հետո խուճապ է սկսվել:

Պայթյունը տեղի է ունեցել օդանավակայանի տերմինալի շենքում: Ըստ Ալ Հադաթի՝ պայթյունի արդյունքում կան զոհեր ու վիրավորներ: РИА Новости-ն հայտնում է, որ առնվազն հինգ մարդ է զոհվել:

Կառավարության անդամները չեն տուժել, նրանց տեղափոխել են անվտանգ վայր:

Նախարարները Եմեն են մեկնել Սաուդյան Արաբիայից, որտեղ գտնվում է Եմենի նախագահ Աբդու Ռաբբու Մանսուր Հադին, ով նշանակել է նոր կառավարություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել