Panorama.am-ը գրում է․

Թուրքիայի արտգործնախարարությունը հերքել է Մևլութ Չավուշօղլուի խոսքերին հղում արած թուրքական ԶԼՄ-ների սխալ լուրերն այն մասին, թե Անկարան և Վաշինգտոնը աշխատանքային խումբ են ստեղծել` Թուրքիայի կողմից ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգերիձեռքբերման շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորելու համար:

«Մեր նախարարն այսօր կայացած խորհրդակցության փակ հատվածում ասել է, որ S-400- ի շուրջ ԱՄՆ-ի հետ համատեղ աշխատանքային խումբ չի ստեղծվել, քանի որ դեռ կան տեխնիկական բանակցությունների կարիք: Նա ասել է, որ պատժամիջոցների թեմայով տեխնիկական մակարդակի համատեղ խումբ կստեղծվի Թուրքիայի և Միացյալ Նահանգների գերատեսչությունների միջև»,- Թուրքիայի ԱԳՆ-ի աղբյուրն  այդ մասին հայտնել է մի խումբ լրագրողների, որոնց թվում է եղել նաև ՏԱՍՍ-ի թղթակիցը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել