Panorama.am-ը գրում է․

«Քառյակ մեդիայի» հիմնադիր, ընդդիմադիր գործիչ Միհրան Հակոբյանի կարծիքով, միայն անասունները կարող են մտածել ու ասել, որ Արցախի հողերը նախկինները քսան տարի առաջ արդեն տվել էին Ադրբեջանին։

«Շատ կներեք, բայց սա անասունի խոսակցություն է, և այս անասնական խոսակցության մեջ մտնելն ինձ ուղղակի պատիվ չի բերում»,- այսօր հրավիրված ասուլիսում ասաց նա։

Ըստ ընդդիմադիր գործչի, եթե չլիներ ՌԴ-ն, ապա Նիկոլ Փաշինյանը Վայոց Ձորն էլ էր տալու։ Նա հիշեցրեց, որ կա ձայնագրություն, որում լսվում է՝ ինչպես է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին խորհուրդ տալիս հինգ մլրդ դոլարի դիմաց Արցախի հողերը զիջել։

«Եվ Սերժ Սարգսյանը պետականամետ ցինիզմով մերժել է այդ առաջարկն՝ ասելով, որ ինքը վեց միլիարդ կտա, ու թող Ալիևը հրաժարվի այդ հողերից։ Մենք ունենք փաստ, որ Սերժ Սարգսյանին առաջարկվել է, ինքը մերժել է։ Եվ Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին թողել է Արցախ՝ յոթ շրջաններով։ Եվ  իշխանափոխությունից 2.5 տարի անց եղել է պատերազմ ու Նիկոլ Փաշինյանի ապաշնորհության, անտաղանդության հետևանքով մեր 5000 տղաներն են մահացել, չկա Արցախը, չկան 7 շրջանները։ Հիմա մենք կարո՞ղ ենք ենթադրել, որ Նիկոլ Փաշինյանը այդ 5 միլիարդը վերցրել է»,- նկատեց Միհրան Հակոբյանը։

Նրա խոսքով, եթե մարդկանց թվում է, որ կարող են այսպիսի աղետ բերել ժողովրդի գլխին, իսկ դրանից հետո մի հատ կլողանան, կանցնի, իրենք չարաչար սխալվում են։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել