Mediaport-ին մանրամասներ են հայտնի դարձել նաև Էդմոն Մարուքյան-Նիկոլ Փաշինյան երեկվա հանդիպումից։

Հանդիպումը տևել է 20 րոպե, Նիկոլ Փաշինյանն առաջարկել է հուշագիր ստորագրել, որ իր հրաժարականի դեպքում խորհրդարանն այլ թեկնածու չի առաջադրելու, Մարուքյանը մերժել է հուշագիր ստորագրելու առաջարկը։

Փաշինյանն ասել է, որ այդ դեպքում կգնան խորհրդարանի ինքնալուծարման ճանապարահով, Մարուքյանը հակադարձել է, որ իշխանության ունեցած պատգամավորների թիվը չի բավարարում ինքնալուծարման համար, ինչին ի պատասխան Փաշինյանն ասել է, որ իր ասածը անելու են ԲՀԿ-ից դուրս եկած Սերգեյ Բագրատյանն ու «անկախ» պատգամավոր Արման Բաբաջանյանը, մյուսների հետ էլ աշխատանք կտարվի։

Մարուքյանը պահանջել է, որ Փաշինյանը հրաժարական տա առանց նախապայմանների, որից հետո միայն կհամաձայնեն արտահերթ ընտրություններ անկացնելուն։

Փաստացի, Փաշինյանին չի հաջողվել պայմանավորվածությունների հասնել ընդդիմադիրների հետ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել