Պետության դիտավորյալ ապամոնտաժումը շարունակվում է։

Հայաստանի Հանրապետության արեւելյան սահմանների շուրջ տեղի ունեցող սահմռկեցուցիչ հանձնման գործարքի մասին կապիտուլյացիոն իշխանության ներկայացուցիչները տարբեր բաներ են հորինում։

Նախ՝ դավաճան ստահակն ասաց, որ հայկական դիրքերը Սյունիքում հանձնվում են ըստ բանավոր պայմանավորվածության։

Հետո ԱԽ քարտուղար աշխատող գործակալը ցինիկաբար հայտնեց, թե իրականացվում է դեմարկացիա, այն էլ՝ որոշակի փաստաթղթային հիմքով։

Եւ ահա երեկ ԱԳՆ-ն պաշտոնական դիրքորոշում հայտնեց գործընթացի մասին, ըստ որի՝ «ներկայումս ընթացող միջոցառումների իրականացումը չի առնչվում կարգավիճակային հարցերին, չի կարող մեկնաբանվել որպես սահմանագծման և սահմանազատման շուրջ վերջնական համաձայնություն կամ գոյություն ունեցած վարչական սահմանների մեխանիկական հաստատում»:

Սա ի՞նչ է, եթե ոչ դավադիր քաոս։

ԱԳՆ-ն, վարչապետ կոչվածը եւ ԱԽՔ-ը նույն, երկրի համար կենսական հարցի մասին 3 տարբեր բաներ են ասում։ Այս փնթիների ոհմակը փնթի է ամեն ինչում։

Սա կրկին ապացուցում է, որ պետականության կորստի գործընթացմ այլեւս իրականություն է։

Մի քիչ էլ հապաղենք, եւ ադրբեջանական ձեռառնոցին no oldu Pashinyan-ից կվերածվի no oldu Ermenistan.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել