Ինչ-որ սպորտային մեկնաբան համաձայնվել է մաս կազմել դավաճանի կառավարությանն ու նշանակվել է ԿԳՄՍ փոխնախարար։ Նմանատիպ երևույթները ես անվանում եմ «կամիկաձեի սինդրոմ»։ Այսինքն՝ դու գիտես, որ մեռնելու ես (էս դեպքում՝ բարոյապես), բայց հանուն կարճաժամկետ շահի համաձայնվում ես «զոհել քեզ»՝ ստանձնելով փոխնախարարի պաշտոնը։

Եթե ուզում եք հասկանալ, թե ինչ է նշանակում սպայի պատիվ, ապա իմացեք, որ նոյեմբերի 20-ից մինչ օրս պաշտպանության նախարարի 3 տեղակալների հաստիքները թափուր են, ՊՆ խոսնակի հաստիքը թափուր է։
Մարդիկ սթափ դատում ու հասկանում են, որ սա խորտակվող նավ է, և իրենք, եթե անգամ ողջ մնան, մինչև ոսկորները թրջվելու են, ու մինչև կյանքի վերջ իրենց մասին խոսելիս ասելու են՝ հա, էդ է՞ն ա, որ 2 օր պաշտոնավարելու համար դավաճան նիկոլի թիմի մաս կազմեց։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել