Panorama.am-ը գրում է․

«Արտաքին միջամտությունը հարևան պետությունների ներքին գործերին երեկ չի սկսվել: Բավական է հիշել 2014-ի փետրվարին Վաշինգտոնի ու Բրյուսելի աջակցությամբ Ուկրաինայում իրականացված հեղաշրջումը և իշխանության զինված բռնազավթումը: Այս տարի նման «գունավոր հեղափոխության» սցենար նրանք փորձեցին կիրառել Բելառուսում»,- այս մասին Tass-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ անդրադառնալով հետխորհրդային տարածքում տիրող լարվածությանն ու պատերազմներին։

«Մենք մեկ անգամ չէ, որ համոզվել ենք՝  աշխարհաքաղաքական շահի հետապնդման մեջ արևմտյան գործընկերները հեշտությամբ զոհաբերում են ամբողջ պետությունների կայունությունը, բերում ազգամիջյան տարաձայնություններ և վիճում եղբայրական ժողովուրդների հետ: «Բաժանիր և տիրիր»՝ պատմական Արևմուտքի կողմից օգտագործվող պոստուլատն է»,- հավելել է նա։

Լավրովը հույս է հայտնել, որ միևնույն ժամանակ, նախկին ԽՍՀՄ-ում իրավիճակը հիմնականում կայուն կլինի, որի համար հիմքեր կան:

«Օրինակ, հետևողական ջանքերի շնորհիվ Ռուսաստանին հաջողվեց զինադադարի հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում: Նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունը նախադրյալներ է ստեղծում Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված ճգնաժամի երկարաժամկետ, լիարժեք հաղթահարման համար՝ արդար հիմքերով և հայ, և ադրբեջանցի ժողովուրդների շահերից ելնելով»,- ասել է Լավրովը:

Նա նշել է, որ Ռուսաստանը կշարունակի նպաստել հետխորհրդային տարածքում խաղաղության, անվտանգության և կայունության պահպանմանը, այդ թվում`Միության պետության, ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի միջոցով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել